Ալիևը ցանկանում է հարձակվել ՀՀ-ի վրա, որ խափանի Փաշինյանի հանդիպումը Բլինքենի և ֆոն դեր Լյայենի հետ. Տիգրան Բալայան
ՔաղաքականԱլիևի ռեժիմը և նրա դաշնակիցները ցանկանում են հարձակվել Հայաստանի վրա՝ փորձելով խափանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ, այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը։
«Զատիկին Ալիևի ռեժիմը և նրա դաշնակիցները ցանկանում են հարձակվել Հայաստանի վրա, որպեսզի խափանեն Նիկոլ Փաշինյանի և պետքարտուղար Բլինկենի և Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև ապրիլի 5-ին նախատեսված հանդիպումը՝ ուղղված Հայաստանի զարգացմանն ու կայունությանը», - գրել է դեսպան Բալայանը: