Այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ
ՀասարակությունՄարտի 31-ին, ժամը 14։16-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնահովիտ գյուղի հյուսիսային սարալանջում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։04-ին, մարվել՝ 20։30-ին։Այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ։