Գևորգ Պապոյանն ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչներին
ՔաղաքականՆախարար Գևորգ Պապոյանն ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչներին։
Ընկերության գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանը ներկայացրել է «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդի գործունեությունը, ներդրումային քաղաքականությունը և իրականացված ներդրումները։
Անդրադարձ է կատարվել ֆոնդի գործունեության համար հետաքրքրական ոլորտներին (գյուղատնտեսություն, վերականգնվող էներգետիկա և այլն)։
Նախարարը կարևորել է ներդրումային ֆոնդի գործունեությունը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման և լավ կորպորատիվ կառավարման մշակույթի ներդրման համատեքստում պատրաստակամություն հայտնել շարունակել փոխգործակցությունը՝ նպաստելով Հայաստանի Հանրապետությունում ներդրումների աճի խթանմանը: