Ո՞վ ա էդ աշխատակիցը, որ իմ հանձնարարականը չի հասկացել մրցույթներ հայտարարելիս. Ավինյան
ՔաղաքականԵրևանի քաղաքապետարանում մեկնարկել է գործակարգավարական խորհրդակցությունը։
Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է նախորդիվ արդեն քննարկված բետոնե մայթի սալիկների վերաբերյալ ստանդարտների չպահպանմանը։
«Ստանդարտները չեն պահպանվել և մրցույթ է հայտարարվել, կենտրոն վարչական շրջանում, առհասարակ, բետոնե սալիկները պետք է մոռանանք, անցնում ենք քարի: Անընդհատ կքննարկենք, կքննարկենք և կրկին օդում կմնա, պետք է հասկանանք ՝ ո՞վ է այն աշխատակիցը, ով չի հասկացել շրջաբերականը՝ հանձնարարականը և կրկին մրցույթ է գնացել առանց ԳՕՍՏԻ: Ենթադրում եմ, որ կոնկրետ մարդ պետք է նկատողություն ստանա»,-նշել է Ավինյանը։