Գյումրիի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցակետում
ԻրավունքՈստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները մարտի 30-ի գիշերվա ժամը2.55-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բաժին են տեղափոխել31-ամյա Հովհաննես Հ.-ին, որը հունվարի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: