Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ Դիլիջանի բաժին
ՀասարակությունՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 29-ին Դիլիջանի բաժին է ներկայացել 21-ամյա Արամ Մ.-ն, որը մարտի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին: