Էկոնոմիկայի նախարարի նոր տեղակալներ են նշանակվել
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 1-ին, որոշումներ է ստորագրել Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ նշանակելու մասին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Հովակիմյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տաթևիկ Սարգսյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»։