Ֆրանսիայի իշխանությունները հարյուրավոր դպրոցներ են փակում շարունակվող բողոքի ցույցերի պատճառով Նոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը Գերմանիան կարող է ուղիղ բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեք Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ Ջիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սերբիա Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է շուրջ երեք տասնյակ ուսուցիչների 

Արցախի ԱԱԾ աշխատակիցների պոտենցիալը չպետք է անտեսվի. ԱԱԾ Պահեստազորի Սպաների Միություն

Քաղաքական

ԱԱԾ Պահեստազորի Սպաների Միություն ՀԿ-ն հայտարարություն է տարածել.

«ԱՐՑԱԽԻ ԱԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ ՉՊԵՏՔ Է ԱՆՏԵՍՎԻ

 ԱԱԾ-ում մշտապես եղել է համակարգից դուրս գտնվող գործընկերների նկատմամբ հոգածու վերաբերմունք: Այս ավանդույթը քաջալերվել է կառույցի ղեկավարության կողմից, որն այսօր կարծես մոռացության է մատնվել մասնավորապես Արցախից Հայաստան տեղափոխված ԱԱԾ աշխատակիցների պարագայում: Այնինչ պիտի տեղի ունենար հակառակը` նրանց պոտենցիալը պիտի օգտագործվեր ոչ միայն հումանիստական մոտեցումներից ելնելով` սոցիալ-կենցաղայի խնդիրները լուծելու համար, այլև Հայաստանի անվտանգության ամրապնդման նպատակով` հաշվի առնելով ահռելի փորձը, որը մեր գործընկերներն ըստ էության կուտակել են առաջնագծում հակառակորդի դեմ պայքարի ընթացքում:
Իրավիճակը շտկելու, ԱԱԾ գործող ղեկավարության ուշադրությունը հիմնախնդրի վրա բևեռելու համար ներկայացնում ենք հետևյալ փաստարկները`
- ԱՀ ԱԱԾ հակահետախուզության և ռազմական հակահետախուզության աշխատակիցները ծառայությունը երկար ժամանակ իրականացրել են հակառակորդի կողմից երկրի վրա առկախված ամենօրյա վտանգի, կազմակերպվող սադրանքների պայմաններում։ Նրանց մեծամասնությունն ունեցել է անմիջական մասնակցություն Արցախում տեղի ունեցած ռազմական գործողություններին, դրա հետ միասին իրականացրել է գործառնական պարտականություններով իրեն վերապահված օպերատիվ սպասարկումը,
- ԱՀ ԱԱԾ աշխատակիցների որոշ մասը մասնագիտական ուսումը ստացել է նեղ մասնագիտական բարձրակարգ ուսումնական հաստատություններում, վերապատրաստվել, դասընթացներ է անցել համապատասխան ուսումնական կենտրոններում,
- ԱՀ ԱԱԾ ծառայության կազմում գործած, ԱԹՍ-ների միջոցով հետախուզության և այլ մարտական խնդիրների կատարումն ապահոված աշխատակիցների փորձը /նոր սարքերի, ծրագրային ապահովման և զինամթերքի մշակման աշխատանքներ, դրանց կիրառման նոր մեթոդներ/ անգնահատելի է Հայաստանի պայմաններում,
- ԱՀ ԱԱԾ ռադիոհակահետախուզության բաժնի աշխատակիցները
Արցախի Հանրապետության պաշտպանողական միջոցառումների կազմակերպման ընթացքում կիրառել են ռադիո-էլեկտրոնային գործառույթ, իրականացրել են հակառակորդի կողմից կիրառված ՌԷՊ միջոցների, վնասազերծված ու գրավված իսրայելական և թուրքական ԱԹՍ-ների մանրամասն ուսումնասիրություն, ներկայացրել համապատասխան առաջարկներ,
- ԱՀ ԱԱԾ տեղեկատվական վերլուծական բաժնի աշխատակիցները տարիների ընթացքում սովորել են ճիշտ հասկանալ հակառակորդի և այլ երկրների բաց աղբյուրների տեղեկատվական հոսքը, տեսնել և ճիշտ գնահատել օպերատիվ արժեքը, հետախուզական տվյալների հետ համադրման արդյունքում ստանալ այդքան կարևոր արդիական վերլուծություն,
-ԱՀ ԱԱԾ կապի, տեղեկատվական անվտանգության աշխատակիցները կուտակել են խաղաղ և ռազմական գործողությունների ընթացքում հաղորդակցության կազմակերպման և դրա հիման վրա կապի համապատասխան հանգույցների ստեղծման, իսկ տեխնիկական բաժնի աշխատակիցները` տեսողական հետախուզության կազմակերպման նպատակով ԱՀ ամբողջ սահմանի երկայնքով և ՀՀ շփման գծի որոշ հատվածներում տեսադիտարկման համակարգերի տեղադրման անգնահատելի փորձ։
ԱՀ ԱԱԾ գործընկերների հետ մեր շփումները վկայում են, որ հնարավորություն ընձեռելու դեպքում պատրաստակամ են օր առաջ ներգրավվել Հայաստանի անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներում: Հետևաբար պատերազմի ամենօրյա ռիսկում գտնվող մեր երկրի համար աններելի է չօգտագործել նման մարդկանց ներուժը, փորձն ու գիտելիքները:
Չպետք է մոռանալ, որ պաշտոնը ժամանակավոր է, իսկ ավանդույթները` մնայուն...»,- ասված է հայտարարության մեջ։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայի իշխանությունները հարյուրավոր դպրոցներ են փակում շարունակվող բողոքի ցույցերի պատճառովՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըԳերմանիան կարող է ուղիղ բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեքՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը ՍերբիաԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է շուրջ երեք տասնյակ ուսուցիչներիԹբիլիսիում հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապված քարե բեկորներ են հայտնաբերվել2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին Ռուսական հարվածի հետևանքով մեկ սահմանապահ վիրավորվել է. Մոլդովայի սահմանապահ ծառայությունԹուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահը Երեւանում է. հանդիպել է Խուդաթյանի եւ ԲԷՑ–ի տնօրինության հետ Ղազախստանը ստուգում է Պաշտպանության նախարարության 50 օբյեկտ՝ զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողի մահվանից հետո«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբՄիրզոյանն ու Ղալիբաֆը քննարկել են ԹՐԻՓՓ–ը Հնդկաստանը հայտարարել է Սև ծովում նավագնացության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու մասինՇնորհավոր Ուսուցչի օրը. տոնական ջերմ պահեր Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղիցՌուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ Գերմանիան անվանել է Մերցի՝ Կիև կատարելիք այցի գլխավոր նպատակըՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի ԱվետիսյանինՌուբիոն հիշեցրել է Ռիադի հետ համաձայնագիրը՝ հութիների դեմ օգնության հարցի վերաբերյալ2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. ՊապոյանԱՄՆ-ը Էստոնիային 13 անօդաչու թռչող սարք է նվիրաբերել սահմանային հսկողության համարՔրեական ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է ՀՀ նախագահը կարևորել է Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործումՍի Ծինփինը հայտարարել է Տաջիկստանի հետ հարաբերությունները զարգացնելու մեծ ծրագրի մասին«Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց և բջջային հեռախոսներ են նետելԱզատումներ և նշանակումներ՝ Փաշինյանի որոշմամբ. Ֆոն դեր Լայենը դեմ է Գազային 15 մլրդ եվրո տալԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումներըԵմենը մտադիր է վերականգնել վերահսկողությունը բոլոր նահանգների նկատմամբՄասիս-Ռանչպար ճանապարհին ապօրինի ավազահանում է կանխվել․ ընկերությունը վերականգնել է պատճառված վնասըՉինաստանը մինչև 2025 թվականը կփակի ավելի քան 670 բանկՀնդկաստանում ընձառյուծը մտել է տուն և վիրավորել վեց մարդու«Լարս» տանող ճանապարհին Վրաստանը ևս մեկ՝ 400 մետրանոց կամուրջ է կառուցումՀայաստանում կստեղծվի անհետ կորած անձանց էլեկտրոնային ռեգիստրԱֆղանստանը հայտարարել է, որ չի օգտագործելու իր տարածքը այլ պետությունների դեմՌայլի Բարնսը՝ Հայաստանի մասին․ «Հիացած եմ երկրի հարուստ քրիստոնեական ժառանգությամբ և մշակույթով»Ալինա Կաբաևան ներկայացել է Լավրովի կրած «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերովՈւկրաինան Լիտվայում զինամթերքի արտադրության մեջ 93 միլիոն եվրո կներդնիԱդրբեջանցի զինծառայողը, որը Շաքիում կրակել է հայ կնոջ վրա, դեպքի գիշերը Սիսիանից տեղափոխվել է ԵրևանBloomberg. ՆԱՏՕ-ն պատրաստել է «պաշտպանության» ծրագիր՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և արհեստական ​​բանականությունՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնելԳիտնականը զգուշացրել է Կամչատկայի Շիվելուչ հրաբխի հնարավոր հզոր ժայթքման մասին Մթնոլորտը սրվեց. «Լսում ենք իրար, պարո՛ն Վարդևանյան, պարո՛ն Ղազինյան, մի՛ ընդհատեք»Կրեմլում հայտարարել են Ուկրաինայի կողմից հակամարտության սրման մասին
Ամենադիտված