Չինուհին փորձել է թունավորել հղի գործընկերուհուն՝ ֆիզարձակուրդի ժամանակ նրա փոխարեն չաշխատելու համար
ԱյլՉինաստանում կինը ցանկացել է թունավորել հղի գործընկերուհուն, որպեսզի չաշխատի նրա փոխարեն ֆիզարձակուրդի ժամանակ, գրում է Asia One-ը։
Ինչպես պատմել է հղի աշխատակցուհին, վերջին շրջանում սկսել է նկատել, որ իր գրասենյակային բաժակի ջուրը տարօրինակ համ ունի։ Կնոջ ընկերները կատակել են, թե նրան ցանկանում են թունավորել, սակայն չինուհին շատ լուրջ է վերաբերվել սրան։ Ապագա մայրը թաքնված տեսախցիկ է դրել իր գրասեղանին ու պարզել, թե ինչ է կատարվում։
Պարզվել է, որ երբ դուրս է գալիս աշխատավայրից, գործընկերը ինչ-որ փոշի է լցնում իր բաժակի մեջ։ Ավելի ուշ պարզվել է, որ դա դեղամիջոց է, որը կարող է վիժման պատճառ դառնալ։
Կինը դա արել է, քանի որ չի ցանկացել աշխատել իր գործընկերոջ փոխարեն ֆիզարձակուրդի ժամանակ։ Այժմ այս գործով զբաղվում է ոստիկանությունը։