Հրդեհ Մեդովկա գյուղում
ՀասարակությունԱպրիլի 1-ին, ժամը 18։39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեդովկա գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում (91 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։10-ին, մարվել՝ 20։29-ին։ Մասամբ այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 30 քմ և առաստաղը՝ մոտ 20 քմ։