2022թ.-ից կտրուկ աճել է Հայաստանից ապաստարան հայցածների թիվը
ՀասարակությունՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանն ԱԺ-ում ներկայացրել է Հայաստանից ապաստան հայցածների վիճակագրությունը։
2020թ. Հայաստանից ապաստան է հայցել 206 անձ, 2021թ.՝ 260, իսկ 2022թ. գրանցվել է կտրուկ աճ՝ 968 մարդ. «Սա հիմնականում պայմանավորված է Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններով»,- ասել է նա։ Ըստ Ղազարյանի՝ 2023թ. այդ տենդենցը պահպանվել է՝ 817 մարդ։
«Մեզ մոտ ավանդաբար առաջին տեղերում եղել են Մերձավոր Արևելքի երկրները՝ Սիրիա, Իրաք, Եգիպտոս և այլն։ 2022թ. տենդենցը փոխվել է ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված. Առաջին տեղում Ուկրաինան է, երկրորդ և երրորդ տեղերում կրկին Մերձավոր Արևելքի երկրները՝ Սիրիան և Իրաքը»,- ասել է նա։