Մենք Գեղարքունիքի հատվածում դիրքային առավելություն չունենք, մեր դիրքերը զիջել ենք թշնամուն. պատգամավոր
ՔաղաքականՊատգամավոր Արման Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է առավոտյան տեղի ունեցած սահմանային միջադեպին, նշելով, որ մեր կողմը Գեղարքունիքի հատվածում դիրքային առավելություն չունի.
«Մեր դիրքերը զիջել ենք թշնամուն և կրակոցներ Գեղարքունիքի մարզում միշտ են լինում»,- հավելել է պատգամավորը։
«Մեր պաշտպանության գիծը միայն Գեղարքունիքի հատվածում դարձել է 70 կմ դարձել է մոտ 240 կմ և կարծում եմ, որ մենք այդքան ուժեր չունենք, որ ամբողջ երկայնքով պահենք սահմանը»,-նշել է Արման Ղազարյանը։