Հայաստանը միակն է, որը ցանկանում է խուսափել հակամարտությունից․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Արտաքին ՔաղաքականՄենք խոսել ենք Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, որն այժմ ենթարկվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքների, և թույլ տվեք ասել ձեզ, թե որքան ենք մտահոգված այս կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։
«Մենք ավելի ու ավելի շատ կեղծ լուրեր ենք տեսնում, և նրանք հաճախ Հայաստանին են մեղադրում էսկալացիայի համար, թեև Հայաստանը, հավանաբար, միակ երկիրն է, որը ցանկանում է և փորձում է խուսափել հակամարտությունից աշխարհի այդ հատվածում: Եթե ուշադիր նայենք, շատ ընդհանուր տարրեր կգտնենք և նմանություններ կտեսնենք Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև տեղի ունեցող իրադարձությունների հետ, և կարծում եմ, որ պետք է ուշադրություն դարձնենք դրան Բաքվում COP29-ից 6 ամիս առաջ»,– ասել է նա: