Հարսնացուն հարսանիքի հաջորդ օրը վերցրել է փեսայի փողերն ու փախել
ԱյլՀնդիկ կինը խաբեությամբ գումար է հափշտակել փեսացուից և փախել հարսանիքի հաջորդ օրը, հայտնում է News9Live-ը։
Մահարաշտրայից Սոնու անունով 32-ամյա կինը երեք հանցակիցների հետ խաբել է իր փեսայի՝ Պրավինի ընտանիքին՝ նրանցից որպես նվեր պահանջելով 50 հազար ռուփի: Կինն ամուսնացել է, իսկ հաջորդ օրը վերցրել փողն ու փախել։ Փեսայի հայրն անմիջապես դիմել է ոստիկանություն և հայտնել տեղի ունեցածի մասին։
Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել Սոնուին և նրա երեք հանցակիցներին: Պարզվել է, որ բանդան առաջին անգամը չէ, որ նման խարդախություն է անում: Հանցագործներն էլի են հարսանիքներ կազմակերպել ու խաբել փեսացուներին և նրանց ընտանիքներին։