Հետախուզվում էր Մոլդովայի և ՌԴ իրավապահների կողմից
ԻրավունքՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 2-ին Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և գծային բաժին են տարել 41-ամյա Ալեքսանդր Գ.-ին:
Նա 2017 թ. հունիսի 13-ից Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության և գույքի յուրացման, իսկ 2022 թ. դեկտեմբերի 15-ից ՌԴ իրավապահների կողմից՝ գողության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողներին և դատախազությանը:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: