Հետախուզվում էր ՃԵԿ և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով
ԻրավունքՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ու ՄՔԾ Արմավիրի անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 2-ին անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և ոստիկանության Արմավիրի բաժին է տեղափոխվել 35-ամյա Ռոբերտ Մ.-ն:
Նա 2018 թ. հոկտեմբերի 25-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: