Արևմուտքը ցանկանում է՝ Հայաստանը կորցնի ինքնիշխանությունը. Զախարովա
Արտաքին ՔաղաքականԱմբողջ աշխարհը «Եվրամիությանը նայում է` որպես իրեն չարդարացրած փլուզվող կառույցի, քանի որ այն կորցրել է իր ինքնիշխանությունը»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում:
«Սա հենց այն է, ինչ արևմտյան համակարգողներն են ուզում Հայաստանից՝ ոչ պակաս, քան սեփական ինքնիշխանության կորուստը:
Օրինակ՝ Սերբիային շատ բան են խոստացել՝ ներդրումներ, տնտեսական աջակցություն, բայց խոստացվածից ոչինչ չի արվել:
Թող Հայաստանն ու հայ ժողովուրդը հիշեն ու իմանան, թե ԱՄՆ-ն ինչի է հասցրել իր ամենամոտ դաշնակիցներին։ Սա է հարցը»,- ասել է Զախարովան: