Հրապարակվել է «Դիանա Աբգար» թեմայով նամականիշի նկար Հայաստանի առաջին կին դիվանագետի մասին տեղեկությամբ
ՀասարակությունՀամաշխարհային փոստային միության (UPU) 150-ամյակի առթիվ անցկացվող «Կանայք փոստային նամականիշերնում» (She Stamps) արշավի շրջանակներում հրապարակվել են «Դիանա Աբգար» թեմայով նամականիշի վերաբերյալ տեղեկատվություն և նամականիշի նկարը: Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից:
Դիանա Աբգարը 1920 թվականին նշանակվել է Հայաստանի առաջին հանրապետության պատվավոր հյուպատոս Ճապոնիայում։ Նա Հայաստանի առաջին կին դիվանագետն էր, աշխարհում՝ առաջին դիվանագիտական պաշտոն զբաղեցնող կանանցից մեկը։
Համաշխարհային փոստային միությունը ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն է, որին անդամակցում է 192 պետություն: Հայաստանը միությանը անդամակցում է 1992 թվականից: