Վթար՝ Մխչյանում․ բախվել են «Toyota Land Cruiser»-ը, «Kia Optima»-ն, «Ford»-ը և «Opel»-ը. կա վիրավոր
Արտակարգ ՊատահարShamshyan.com-ի տեղեկություններով երեկ՝ ապրիլի 2-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Մխչյան գյուղի կենտրոնական փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 41-ամյա Արտակ Արշակյանի վարած «Opel Astra», 30-ամյա Սևակ Սարգսյանի վարած «Kia Optima», 47-ամյա Սարգիս Միրոյանի վարած «Toyota Land Cruiser» և 41- ամյա Սարգիս Մանվելյանի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ս. Միրոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ:
Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկները:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը:
Վթարի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: