Հայաստանի իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն իրենց որոշումների համար և սխալների մեղքը ոչ մեկի վրա չբարդեն. Զախարովա
Արտաքին ՔաղաքականՀայաստանի իշխանություններն այժմ խոսում են այն մասին, որ պետք է էլի որոշ գյուղեր, տարածքներ տալ։ Կարո՞ղ եմ մի հարց տալ. ՀՀ իշխանությունները հաստա՞տ չեն մոռանա, որ այդ որոշումները, որոնք նրանք առաջ են տանում՝ որպես այլընտրանք չունեցող, իրենք կայացնում են ինքնուրույն կամ արևմտյան ՆԱՏՕ-ական համակարգողների ազդեցության տակ, և որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն այս պարագայում կապ չունեն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում։
«Գլխավորն այն է, որ հիմա նրանք պատասխանատվություն կրեն իրենց որոշումների համար և ոչ մեկի վրա չբարդեն իրենց սխալների մեղքը, ինչպես նաև ճակատագրական սխալ չգործեն՝ ստեղծելով այս սարսափելի ինտրիգը, որը ոչ թե բխում է սեփական շահերից, այլ դրանց դեմ է», - հայտարարել է Զախարովան։