ԼՂ-ից տեղափոխվածը լրտեսության մեղադրանքով կալանավորվել է
ՔաղաքականԱյսօր՝03.04.2024-ին ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 2 անձ` Սարգիս Գալստյանը և նրա կինը, որոնք 2023թ. սեպտեմբերից հետո շարունակում էին բնակվել Ստեփանակերտում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԼՂ-ից տեղափոխվածներից Սամվել Գալստյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ մարտի 30-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անձին ներկայացվել է մեղադրանք լրտեսության համար, խափանման միջոց է ընտրվել կալանքը: Այլ մանրամասներ հայտնի չեն: