ՀՀ վարչապետը ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
ՀասարակությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իրանում` ածխահանքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։ «Խոր ցավով տեղեկացանք Իրանում` Խորասանում, ածխահանքի պայթյունի մասին: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին։ Բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Փաշինյանը։ Իրանի Հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի ածխահանքում պայթյունի հետևանքով առնվազն 31 մարդ է զոհվել, իսկ 17-ը՝ վիրավորվել: Պայթյունի մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 22-ին։