Պարկինսոնի հիվանդության ախտանշանները մեղմող նոր ձև է գտնվել․ գիտնականներ
ԻրավունքԳիտնականները պարզել են, որ չափավոր կամ բարձր ինտենսիվության ֆիզիկական մարզումները կարող են մեղմացնել Պարկինսոնի հիվանդության ախտանշանները, այդ թվում նաեւ՝ արագ հոգնելը։ Այս մասին հայտնում է HealthDay պարբերականը։ Ըստ հետազոտությունների, չափավոր կամ բարձր ինտենսիվության մարզումները նվազեցնում են Պարկինսոնի հիվանդության ախտանշանների ծանրությունը մինչեւ 25 տոկոսով։ Գրում է Հրապարակը։
Պարապմունքները չեն ազդել գիտափորձերին մասնակցած Պարկինսոնի հիվանդություն ունեցող կամավորների հավասարակշռության պահպանման կարողության եւ արյան ճնշման վրա։
Բանն այն է, որ այս հիվանդության ժամանակ խաթարվում են շարժողական կարողությունները եւ այդ պատճառով շատերը խուսափում են մարզումներից։ Նորագույն հետազոտությունները, սակայն ընդգծում են դրանց կարեւորությունը։ Մասնագետները ընդգծում են, որ չի կարելի կրճատել ֆիզիկական ակտիվությունը, հակառակ դեպքում օրգանիզմը կդառնա ավելի քիչ գործունակ։