Մենք չենք կարող թույլ տալ, որ Կիևը ռմբակոծի Մոսկվան․ Իտալիայի արտգործնախարար
ՍպորտՄենք չենք կարող թույլ տալ, որ Կիևը ռմբակոծի Մոսկվան, Corriere della Sera-ին տված հարցազրույցում հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին։
Պատասխանելով Ուկրաինային աջակցելու մասին հարցին՝ նա նշել է, որ Իտալիայի դիրքորոշումը չի փոխվել։
«Ամերիկացիները նույնպես հավանություն չեն տվել Ռուսաստանում արևմտյան զենքի կիրառման համար։ Ռազմական օգնության իններորդ փաթեթով մենք Samp-T հրթիռներ կուղարկենք, բայց չենք կարող թույլ տալ, որ Կիևը ռմբակոծի Մոսկվան։ Զելենսկին էլ երբեք չի դժգոհել»,- ասել է Իտալիայի ԱԳՆ ղեկավարը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ ասել էր, որ կոչ է արել Արևմուտքին թույլ տալ Կիևին արևմտյան զենքերը կիրառել Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու համար, սակայն նա դեռ չի ստացել ԱՄՆ-ի համաձայնությունը։
Օրերս Եվրախորհրդարանի պատգամավորները բանաձև են ընդունել՝ ԵՄ երկրներից պահանջելով չեղարկել առկա սահմանափակումները, որոնք թույլ չեն տալիս Ուկրաինային օգտագործել արևմտյան սպառազինության համակարգերը Ռուսաստանում ռազմական թիրախների դեմ։