Գազալցակայանում պայթյունից տուժած 3 քաղաքացիներից մեկը չի հոսպիտալացվել, մյուս երկուսն էլ այսօր դուրս են գրվել
ՏեսանյութերNews.am-ը գրում է.
Նախօրեին գազալցակայանում պայթյունից տուժած 3 քաղաքացիներից մեկը տեղում է բուժօգնություն ստացել, չի հոսպիտալացվել, իսկ մյուս 2-ը տեղափոխվել են այրվածքաբանության կենտրոն: Այս մասին հայտնել է առողջապահության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ բուժկենտրոն տեղափոխված քաղաքացիները առաջին կարգի այրվածքներ են ստացել, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո այսօր դուրս են գրվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 37/3 հասցեում գտնվող հեղուկ գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն: Պարզվել է, որ ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազալցակայանի շինության տեխնիկական հատվածում․ կա 3 տուժած։