Իրանում ածխահանքում գազի պայթյունի հետևանքով կա 28 զոհ
Քաղաքական168.am-ը գրում է.
Իրանի հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը։
Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը պարզաբանել է, որ 17 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ, իսկ 24 մարդ անհետ կորել է, գրում է Tasnim գործակալությունը։
Պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան տեղական ժամանակով ժամը 21:00-ի սահմանում Madanjo ընկերության հանքավայրում՝ ազդելով երկու բլոկի՝ B և C-ի վրա, որտեղ աշխատում էր 69 մարդ: Ածխահանքը գտնվում է գետնի տակ 250 մետր խորության վրա և ունի 700 մետր երկարություն։ Փրկարարական աշխատանքներում ներգրավված է 40 փրկարար։Թաբասի ածխահանքը, որն ունի ավելի քան 30,000 քառակուսի կիլոմետր տարածք, Իրանի ամենամեծ և ամենահարուստ ածխային շրջանն է: