Իրանը վճռական է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում. ԻԻՀ դեսպանություն
ԱյլԻրանը վճռական է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում։ Այս մասին ասված է Հայաստանում Իրանի դեսպանության տարածած շնորհավորական ուղերձում։
«Հայաստանի Հանրապետության անկախությունը ճանաչելուց ի վեր երկու երկրների հարաբերությունները զարգացել ու ամրապնդվել են՝ հիմնվելով խաղաղ գոյակցության, փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների շահերի վրա։ Մենք վճռական ենք պաշտպանելու այս ջերմ և բարեկամական հարաբերությունները և, օգտագործելով բոլոր առկա կարողությունները, զարգացնելու դրանք՝ ի շահ երկու ժողովուրդների»,- նշել է դիվանագիտական առաքելությունը։
Բարեկամ Իրանը Հայաստանին ու հայ ժողովրդին մաղթել է երջանկություն, առողջություն, բարօրություն։
Հիշեցնենք` այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձն է։ 1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե, և քաղաքացիների 95 տոկոսը քվեարկեց անկախ պետություն դառնալու օգտին։