Արամ Օրբելյան. Քանի դեռ Թովմասյանի գործով դատավճիռն ուժի մեջ չի մտել, այն ոչ մի հետևանք չի կարող առաջացնել
ՔաղաքականԱՆ նախկին նախարար, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատավճիռը ստանալուց հետո կքննարկվեն բողոքարկման հիմքերը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
«Այս պահին ունենք որոշակի հանգամանքեր, որոնց շրջանակում արդեն իսկ գիտենք, որ այն բողոքարկման ենթակա է, դրանցից են դատավարության ընթացքում տեղի ունեցած խատումները, որոք կարող էին ազդել վճռի վրա։ Կունենանք դատավճիռը, ավելի բովանդակային կկարողանանք քննարկել հավելյալ հանգամանքները»,-ասաց Օրբելյանը։
Նա նշեց, քանի դեռ դատավճիռն ուժի մեջ չի մտել, այն ոչ մի հետևանք չի կարող առաջացնել ՍԴ դատավորի պաշտոնում Հրայր Թովմասյանի պաշտոնավարման համար։
«Վճիռը կարող ենք բողոքարկել մենք, կարող է բողոքարկել մեղադրող կողմը։ Եթե այս տեսքով վճիռն օրինական ուժի մեջ մտնի, քննարկման հարց է դառնում պաշտոնավարման շարունակությունը։ Բայց կրկնում եմ, այս վճիռը, այս տեքստը, որ ունենք այսօրվա դրությամբ, որևէ անմիջական հետևանք չի թողնում»,-ասաց Օրբելյանը։