Վախկոտ օրինախախտը. Էդգար Ղազարյան
Քաղաքական
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, ով նաև մասնակցել էր ՀՊՏՀ ռեկտորի թափուր տեղի համար հայտարարված ընտրությանը, գրում է.
«Արդեն երկրորդ շաբաթն է, որ ՀՀ կառավարությունը ձեռնպահ է մնում 2024 թվականի սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած ՀՊՏՀ ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու որոշումից՝ հաշվի առնելով այն օրենսդրական և ընթացակարգային խախտումները, որոնք արձանագրվել էին այդ գործընթացում։ Արդյունքները չհաստատելը բավարար չէ, երբ օրենսդրությունը նման դեպքերի համար նախատեսում է նոր ընտրության կամ մրցույթի կազմակերպում։
ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնն ապօրինի զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը մինչև օրս վախենում է ստորագրել այդ օրվա նիստի արձանագրությունն ու որոշումները, որոնք սեպտեմբերի 19-ի դրությամբ դեռևս հրապարակված չեն ՀՊՏՀ կայքում և չեն տրամադրվում ինձ՝ գրավոր հարցումները թողնելով անպատասխան՝ խոչընդոտելով դրանց դատական կարգով բողոքարկման հնարավորությունն ու իմ իրավունքը»։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին