Անդրանիկ Քոչարյանը երեխաների հետ կիսվել է «անվտանգության խնդիրների շուրջ իր գիտելիքներով»
ԲլոգոսֆերաՍ.թ. օգոստոսի 23-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանդիպել է «Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի մասնակիցների հետ, հայտնում են հանձնաժողովի մամուլի ծառայությունից։
Նա աշակերտներին է ներկայացրել ՀՀ պաշտպանության եւ անվտանգության հիմնախնդիրներն ու առաջնահերթությունները, ՀՀ ազգային անվտանգության դոկտրինի մեթոդաբանության հիմքերը։
Բանախոսությունից հետո հանձնաժողովի նախագահի և աշակերտների միջև տեղի է ունեցել անկեղծ և անմիջական հարցուպատասխան, որտեղ Ա.Քոչարյանը կիսվել է իր գիտելիքներով և փորձով: