Անյթապ գյուղում գտնվող բենզալցակայանի պահեստարանում բռնկված հրդեհը մարվել է
ԲլոգոսֆերաՕգոստոսի 24-ին՝ ժամը 11:23-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այնթապ գյուղի 13-րդ փողոցի վերջնամասում գտնվող պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի թիվ 39/3 հասցեում գտնվող բենզալցակայանի պահեստարանում։
Գլանատակառից տեղի է ունեցել դիզվառելիքի արտահոսք, որը դադարեցվել է լցակայանի աշխատակիցների կողմից։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։49-ին, մարվել՝ 17։14-ին: Ժամը 12։35-ից 17։14-ը փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ և կանխել հրդեհի տարածումը դեպի գլանատակառներ։
Այրվել են «KamAZ» մակնիշի ավտոմեքենայի խցիկը՝ մասամբ, սանհանգույց, էլեկտրական մալուխներ, երկու 200 լիտրանոց տարա՝ լցված դիզելային վառելիքով, փայտե տակդիրներ, անվադողեր, զսպանակավոր խողովակներ, ավտոմեքենայի լիցքավորման սարք, 6 կրակմարիչ, 2 գեներատոր: