Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Իսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել Ավելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համար Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնին Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում «Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ «Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել 

Սամվել Բաբայանը «Քադիրով» է ուզում դառնալ. «Հրապարակ»

Իրավունք

«Հրապարակ» թերթը գրել է.

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը չի հրաժարվում արցախցիների հետ կապված ինչ-որ ֆորմատով կառույց ղեկավարելու մտքից։ Արցախցիներից տեղեկացանք, որ վերջին շաբաթներին Կամանդույուշչին իր շրջապատի անձանց միջոցով արցախցիների հավաքագրում է իրականացնում՝ Արցախ վերադառնալու տեսլականով։ Բաբայանի մտերիմներն արցախցիներին նրա անունից փոխանցում են՝ եթե 2 հազար մարդ հավաքվի, ավտոշարասյունով՝  նույնկերպ, ինչպես բռնի տեղահանվել են, կվերադառնան Ստեփանակերտ՝ պատրաստակամություն հայտնելով ադրբեջանական իշխանության ներքո ապրել իրենց հայրենի հողում։ Ասել է, որ երթն ինքն անձամբ է առաջնորդելու, այսինքն՝ Բաբայանն ուզում է Քադիրով-2 դառնալ։  Սամվել Բաբայանն այն քչերից է, որ մինչեւ Արցախի հանձնումն ու բռնի տեղահանությունը կողմ էր Լեռնային Ղարաբաղի ինտեգրացիային Ադրբեջանին եւ անգամ հրապարակային էր քարոզում, որ պետք է լեզու գտնել Ադրբեջանի հետ եւ ապրել մայր հայրենիքում` որպես ազգային փոքրամասնություն։ Մինչդեռ, քաղաքական մյուս ուժերի համոզմամբ, Ադրբեջանը չէր կարող երաշխավորել Արցախի ժողովրդի անվտանգությունը, եւ ցեղասպանությունն ու հայաթափումը լինելու էին ընդամենը ժամանակի հարց։ Արցախի քաղաքական շրջանակներում վստահ են, որ Բաբայանի ծրագիրը ձախողման է դատապարտված, Արցախում կատարվածից հետո անգամ 200 մարդ չի համաձայնի առանց անվտանգության երաշխիքների վերադառնալ Արցախ, որքան էլ Հայաստանի իշխանությունները գրկաբաց չեն ընդունել իրենց, եւ իրենք այստեղ բազում դժվարություններ ունեն։ 


Վստահ են նաեւ, որ Սամվել Բաբայանի իրական նպատակը ոչ այնքան վերադարձն է, որքան արցախցիներին հայաստանյան ներքաղաքական գործընթացներից հետ պահելը, հակաիշխանական ցույցերից «կտրելն» ու վերադարձի հույսով ապրեցնելը, այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանին հերթական քողարկված աջակցություն ցուցաբերելը։
Ի դեպ, հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի կուսակցությունը միացել էր սրբազան շարժմանը, համենայնդեպս՝ քաղաքական ուժերի հետ հանդիպման ժամանակ Բաբայանի կուսակցությունից ներկայացուցիչ էր մասնակցում, եւ նա իր ելույթում շեշտել էր, որ կողմ են Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։

Հիշեցնենք, որ ՌԴ-ն մտադիր է Ստեփանակերտում դեսպանություն բացել: Մեր աղբյուրներից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է Բաբայանի նախաձեռնությունն ամենեւին էլ մտացածին չէ, քանի որ կան տեղեկություններ, որ դեսպանություն բացելով՝ ռուսները եւս փորձելու են հետագայում վերաբնակեցնել Ստեփանակերտը։ Սակայն Արցախի քաղաքական շրջանակների մեր աղբյուրը վստահեցրեց, որ իրականում ռուսները դեսպանատուն բացում են որպես այլընտրանք խաղաղապահներին, որոնց մեծ մասն արդեն հեռացել է Արցախից, սակայն ՌԴ-ն չի պատրաստվում հեռանալ տարածաշրջանից եւ ընդամենն ուզում է աչք ու ականջ ունենալ Ստեփանակերտում։ Եվ որքան էլ գերտերությունների համար արցախցիների վերադարձն օրակարգային հարց է առաջին իսկ օրվանից, սակայն այն իրականություն կարող է դառնալ միայն այն դեպքում, եթե Հայաստանի իշխանությունները վերադարձի խնդիրը դարձնեն պետական քաղաքականության մաս, այլ ոչ թե տարբեր հարթակներից սաստեն այլազգի պաշտոնյաներին, թե արցախցիների խնդիրները պետք չէ բարձրաձայնել, դա վնասում է խաղաղության գործընթացին եւ պայմանագրի կնքմանը։

Մեզ պատմեցին, որ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը զգուշացրել է ֆրանսիացի պաշտոնյաներից մեկին, որը պաշտոնական հանդիպումների ժամանակ խոսել է Արցախի բնակիչների` իրենց տներ վերադառնալու անհրաժեշտության մասին։ Դեսպանատնից ասել են, որ նման հայտարարությունները խոչընդոտում են հայ-ադրբեջանական հարաբերություններին, խանգարում խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ Փաշինյանին
Ամենադիտված