Հաղարծինի գյուղապետարանի մոտ կրակոցներ են հնչել
ԺամանցՀուլիսի 30-ին Տավուշի մարզում խուլիգանության դեպք է տեղի ունեցել:
Ժամը 18։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Բազունցի գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ «Մկո» մականվամբ Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Մկրտիչ Հ․-ն այս տարվա հուլիսի 15-ից մինչև հուլիսի 22-ն ընկած ժամանակահատվածում՝ գիշերը՝ ժամը 02։30-ի սահմաններում, իր մոտ եղած դեռևս չպարզված զենքով Հաղարծին բնակավայրի գյուղապետարանի մոտակայքում, որտեղ հավաքված են եղել մի քանի տասնյակ բնակիչներ, հասարակության նկատմամբ անհարգալից, բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով և մարդկանց անդորրը խախտելով՝ անկանոն կրակոցներ է կատարել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին: