Տարածաշրջանում ռազմական էսկալացիան չի բխում Իսրայելի շահերից․ Սպիտակ տուն
ՀասարակությունՍպիտակ տան ազգային անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ջոն Քիրբին կիրակի հայտարարել է, որ տարածաշրջանի ռազմական էսկալացիան չի համապատասխանում «Իսրայելի լավագույն շահերին», քանի որ Իսրայելի և Լիբանանի սահմանի երկայնքով աճող լարվածությունը հանգեցրել է լայնամասշտաբ պատերազմի մտավախության։ Գրում է news.am-ը։
«Մենք չենք կարծում, որ այս ռազմական հակամարտության սրումը բխում նրանց շահերից», - ասել է Քիրբին ABC-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ ԱՄՆ-ն «այս մասին անմիջականորեն ասել է մեր իսրայելցի գործընկերներին»։
«Լարվածությունն այժմ շատ ավելի բարձր է, քան ընդամենը մի քանի օր առաջ», - ասել է Քիրբին:
Միաժամանակ նա հավելել է, որ Վաշինգտոնը դեռևս հավատում է, որ «այստեղ կարող է ժամանակ և տարածություն լինել դիվանագիտական լուծման համար, և դա այն է, ինչի վրա մենք աշխատում ենք»։