Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմն Օլիմպիադայում գրավեց 6-րդ տեղը՝ հաղթելով Իրանի ընտրանուն
ՀասարակությունՀունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող շախմատի համաշխարհային Օլիմպիադայի տղամարդկանց մրցաշարի հաղթողը Հնդկաստանի թիմն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին Օլիմպիադայի վերջին տուրում հաղթանակի հասավ Իրանի ընտրանու նկատմամբ: Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակ տոնեցին Հայկ Մարտիրոսյանը և Կարեն Գրիգորյանը: Շանթ Սարգսյանը կիսեց միավորը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը զիջեց մրցակցին: Հայաստան-Իրան` 2,5:1,5:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Օլիմպիադայի հաղթողը Հնդկաստանի ընտրանին է:
Կանանց մրցաշարում Հայաստանի կանանց հավաքականը վերջին փուլում գերազանցեց Գերմանիայի հավաքականին: Հաղթանակ տոնեցին Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը: Միավորը կիսեցին Մարիամ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը: Հայաստան-Գերմանիա` 3:1: Կանանց Օլիմպիադայի հաղթողը կրկին Հնդկաստանն է: Այստեղ վերջին պարտիաները դեռ չեն ավարտվել։