Պակիստանում պայթեցվել է ՌԴ դեսպանի մասնակցությամբ ձևավորված պատվիրակությանն ուղեկցող ավտոմեքենան
Իրավունք
Պակիստանում պատվիրակությանը ուղեկցող մեքենան, որի կազմում էր ՌԴ դեսպան Ալբերտ Խորևը, պայթել է ականի վրա։ Դեպքի մասին հայտնել է Իսլամաբադում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը Telegram-ի իր ալիքում։
«Մինգորա քաղաքից հյուրանոց տանող ճանապարհին ականի հետևանքով պայթեցվել է մի քանի ոստիկան, որոնք չեն տուժել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես պարզաբանել են դեսպանատանը, կիրակի Խորևը մի քանի երկրների դեսպանների պատվիրակության կազմում մասնակցել է Խայբեր Փախտունխվա նահանգի Սվաթ հովտում զբոսաշրջության զարգացման ֆորումին։ Միջոցառումը կազմակերպել է Իսլամաբադի Առևտրաարդյունաբերական պալատը։
Աղբյուր` Panorama.am


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն