«Մեր պայքարի ակտիվ շրջանը վերսկսում ենք հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30 ին, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում». Բագրատ Սրբազան
Հրապարակումներ«Մեր պայքարի ակտիվ շրջանը վերսկսում ենք հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30 ին, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում».- այս մասին մարզահամերգային համալիրում մեկնարկած Սրբազան պայքարի հավաքի ժամանակ հայտարարել է Բագրատ Սրբազանը:
«Մտնում ենք պայքարի ինտենսիվ և հետևողական փուլ, համառ , աննահանջ, համբերատար պայքարի փուլ, հաղթանակով երաշխավորված։
Բոլոր անհաջողությունները, թերացումներն ու սխալներն իմնն են, բացառապես իմը, իսկ հաղթանակը՝ ձերը և միայն ձերը»,-հայտարարել է նա։
«Հայաստանը պետք է լեգիտիմ իշխանություն ունենա, որը հանդես կգա երկրի ազգային և պետական շահերի դիրքերից։
Պետք է ձևավորենք նոր իշխանություն ըստ արժանիքների, դառնալով հաշտության և բոլոր ունակների կառավարություն։
Պետք է վերացվեն այս իշխանության կողմից հանրության ներսում ստեղծված պետության և հասարակության դիմադրողականությունը քայքայող բաժանարար գծերը։ Մենք կարող ենք և կոչված ենք վերականգնելու մեր ազգային համերաշխությունը»,-հայտարարել է նա։