Ֆրանսիայի նոր կառավարությունում հայ նախարարներ կլինեն
Հասարակություն168.am-ը գրում է.
Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեն շաբաթ երեկոյան հրապարակել է երկրի նոր կառավարության կազմը։
Աստրիդ Փանոսյան-Բուվեն նշանակվել է աշխատանքի և զբաղվածության նախարար, իսկ Գիյոմ Կասպարյանը՝ քաղաքացիական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար։
Ժան-Նոել Բարոն նշանակվել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարար, Սեբաստյան Լեկորնուն՝ Զինված ուժերի և վետերանների գործերի նախարար, իսկ Ռաչիդա Դատին՝ մշակույթի նախարար։
Դիդյե Միգոն դարձել է Ֆրանսիայի արդարադատության նախարար, իսկ Բրունո Ռետալյոն՝ ՆԳՆ ղեկավարը: