Լավագույն օրերը դեռ առջևում են. ԱՄՆ ՄԶԳ-ն շնորհավորել է ՀՀ Անկախության տոնի առթիվ
ՀասարակությունՄիացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը (USAID) շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Շնորհավոր Անկախության տոնը, Հայաստա՜ն։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հպարտ է աջակցել ձեր ճանապարհորդությանը և համագործակցել ձեզ հետ՝ որպես անկախ պետություն:
Անկախությունից ի վեր՝ ԱՄՆ ՄԶԳ-ն ավելի քան 1,3 միլիարդ դոլար է ներդրել ժողովրդավարության ամրապնդման և տնտեսությունը խթանելու համար», - իր գրառման մեջ նշել է առաքելությունը՝ հավելելով, որ լավագույն օրերը դեռ առջևում են: