Ուկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլար Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱՄՆ զորքերը Եվրոպայում կարող են կրճատվել․ Պիստորիուսը զգուշացնում է վտանգավոր բացերից Անդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել է Պուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ Պեսկով Ռուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ Ֆիդան Դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Լոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացը ԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավ Նոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել է Երևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է 

Արցախի էջը փակված չէ. Արցախը մեր հայրենիքն է․ այն պետք է կրկին դառնա հայկական. «Հայաքվե»

Արտաքին Քաղաքական

Արցախի բռնազավթումն ու ամբողջական հայաթափումը հայ ժողովրդի պատմության մեջ նախադեպը չունեցող ողբերգություն էր, քանի որ հայ ժողովրդի մի հատվածը ցեղասպանման վտանգի ներքո ամբողջական էթնիկ զտման ենթարկվեց փաստացի պետականություն ունենալու պայմաններում։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս ծանրագույն ողբերգության մեջ որքան էլ զգալի լինի Հայաստանի գործընկեր երկրների կամ միջազգային կազմակերպությունների թողտվության մեղքը, այդուհանդերձ գլխավոր պատասխանատուն Հայաստանի Հանրապետության գործող վարչախումբն է, որն ապօրինաբար Արցախը պաշտոնապես Ադրբեջանի մաս ճանաչեց և դրանով Բաքվի ցեղասպան վարչակարգին գործողությունների ազատություն տվեց։

Ավելի քան 9 ամիս լիակատար շրջափակման պարագայում 120 հազար մարդ, այդ թվում 30 հազար երեխա, առանց սննդի, էլեկտրականության, վառելիքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ պարագաների, հայտնվեցին իսկական հումանիտար աղետի ճիրաններում։ Իսկ սեպտեմբերի 19- 20-ին Բաքվի բռնապետական վարչախմբի ձեռնարկած ռազմական ագրեսիան, որի հետևանքով Արցախն ամբողջովին հայաթափվեց, մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն էր, ցեղասպանական ակտ՝ բնորոշելի միջազգային քրեական իրավունքի նորմերով։

Արցախի բռնազավթումն ու հայաթափումը ոչ միայն արցախցիների, այլև բովանդակ հայ ժողովրդի համար հումանիտար ու հոգեբանական ծանր աղետ է, բայցև մի վերջին մեծ դաս՝ հայոց պետության և հայ ժողովրդի անցած ուղին ևս մեկ անգամ քննության առնելու, մեր՝ որպես հավաքականության, և մեզնից յուրաքանչյուրի՝ որպես անձի առաքելությունը և արժեքները վերաիմաստավորելու համար։

Արցախը հուշ չէ, պատմություն չէ։ Արցախի էջը փակված չէ։ Արցախը մեր հայրենիքն է․ այն պետք է կրկին դառնա հայկական։

Այս նպատակով մեր «ՀայաՔվե» նախաձեռնությունն իր գործունեությամբ նպաստելու է․

  • Արցախում ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված և ռազմական հանցագործություններ կազմակերպած ու իրականացրած ինստիտուտներին ու անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ձեռնարկվելիք միջազգային իրավական գործընթացներին,
  • միջազգային անվտանգային գործուն երաշխիքների ներքո Արցախի հայության` հայրենիք վերադարձի գաղափարի հետևողական կենսագործմանը,
  • Հայաստանի Հանրապետությունում արցախյան համայնքների, կառույցների, ինքնության պահպանմանը, արցախցիների հավաքական կյանքի կազմակերպմանը,
  • Հայաստանի Հանրապետությունում արցախցիների հանդեպ խտրականության, ատելության խոսքի դրսևորումների կանխարգելմանն ու դատապարտմանը։

Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին սեր և հոգատարություն դրսևորել արցախցի մեր քույրերի ու եղբայրների հանդեպ, աջակցել նրանց։ Թեև մեր նպատակն արցախցիների ապահով վերադարձն է իրենց տներ, բայցև կարևոր ենք համարում ունենալ այն գիտակցումը, որ Հայաստանի Հանրապետությունում էլ նրանք իրենց հայրենիքում են, իրենց տանն են, ճիշտ այնպես, ինչպես և ՀՀ ցանկացած քաղաքացի տանտիրոջ իրավունքով կարողանալու է հետագայում բնակվել վերահայացված Արցախում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլարԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱՄՆ զորքերը Եվրոպայում կարող են կրճատվել․ Պիստորիուսը զգուշացնում է վտանգավոր բացերիցԱՄՆ-ը որոշել է Մերձավոր Արևելքում կառուցել 17 բունկերԱնդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՇվեդիան առաջին Gripen կործանիչները կմատակարարի Ուկրաինայի զինված ուժերին 2027 թվականի սկզբինՊուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ ՊեսկովՌուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունը
Ամենադիտված