Վախկոտ օրինախախտը. Էդգար Ղազարյան
ՀասարակությունՀասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, ով նաև մասնակցել էր ՀՊՏՀ ռեկտորի թափուր տեղի համար հայտարարված ընտրությանը, գրում է.
«Արդեն երկրորդ շաբաթն է, որ ՀՀ կառավարությունը ձեռնպահ է մնում 2024 թվականի սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած ՀՊՏՀ ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու որոշումից՝ հաշվի առնելով այն օրենսդրական և ընթացակարգային խախտումները, որոնք արձանագրվել էին այդ գործընթացում։ Արդյունքները չհաստատելը բավարար չէ, երբ օրենսդրությունը նման դեպքերի համար նախատեսում է նոր ընտրության կամ մրցույթի կազմակերպում։
ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնն ապօրինի զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը մինչև օրս վախենում է ստորագրել այդ օրվա նիստի արձանագրությունն ու որոշումները, որոնք սեպտեմբերի 19-ի դրությամբ դեռևս հրապարակված չեն ՀՊՏՀ կայքում և չեն տրամադրվում ինձ՝ գրավոր հարցումները թողնելով անպատասխան՝ խոչընդոտելով դրանց դատական կարգով բողոքարկման հնարավորությունն ու իմ իրավունքը»։