ԱԺ-ում էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների վերաբերյալ քննարկում տեղի կունենա
ՔաղաքականԱյսօր ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը աշխատանքային քննարկում է կազմակերպել «էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով:
Քննարկումը տեղի կունենա ժամը 14:00-ին, Ազգային ժողովի 334 դահլիճում։
Քննարկմանը հրավիրված են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Քրիստինա Մուշեղյան