ԿԸՀ նախագահը ՔՊ-ի հիմնադիր անդամ է եղել, սա չի՞ ստվերում ամբողջ ընտրական գործընթացը. Վարդևանյան Դեսպան Բաղդասարյանը և Լիբանանի ԱՍՀ նախարարն անդրադարձել են երկրում պատերազմի հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամային իրավիճակին «Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Հասմիկ Ավագյանը Հուլիսի 2-ի երեկոյան Երկրի վրա ուժգին մագնիսական փոթորիկ է սպասվում Դանիել Դանիելյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար Ձայնագրությունները մոնտաժված են եղել․ «Ուժեղ Հայաստանին» ահռելի վնաս է պատճառվել․ Վարդևանյան ՔՊ վարչության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է խմբակցության ղեկավարի պաշտոնում Այսօր նիստը կավարտվի, կսպասենք վճռի հրապարակմանը․ Արամ Վարդևանյան WhatsApp-ը թույլ կտա շփվել առանց հեռախոսահամարի փոխանցման Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով 

«Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագիրքն ուղղակի խոտան է. Դեմոյան

Հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագիրքն ուղղակի խոտան է և՛ տեխնիկական, և՛ գիտական բովանդակության առումով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց պատմաբան, «Հայոց ցեղասպանության» թանգարան–ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։

Sputnik Արմենիան ավելի վաղ անդրադարձել էր այդ դասագրքում պատմական իրադարձությունները խեղաթյուրելու փորձերից մեկին։ Դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» էր ներկայացված, որի լուսաբանումը մեծ աղմուկ բարձրացրեց։ Դրանից օրեր անց միայն ԿԳՄՍՆ–ից հայտնեցին, որ այդ հատվածն առաջիկայում կփոփոխվի։

«Այսօր 100–ից ավելի գիտնականներ, իրենց գործերը մի կողմ թողած, ընկել են մի վայ–հեղինակի», վայ–պատմաբան–կեղծարարի արած գործի հետևից ու փորձում են շտկել։ Մեզ համար անհարիր և անընդունելի է այդպիսի խոտանը, որը մտել է հանրակրթական դպրոցներ։ Այս դասագիրքը կազմած հեղինակը` Սմբատ Հովհաննիսյանը, քննադատվում է նաև 7–րդ դասարանի դասագիրք կազմելու համար։ Նման մարդուն կրկին դասագիրք ներկայացնելու հնարավորություն տալը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»,- ասաց Դեմոյանը։

 

Պատմաբանն ընդգծեց, որ չնայած մասնագիտական հանրության կարծիքին` ԿԳՄՍՆ–ն բոլոր քննադատությունները, 100–ից ավելի գիտնականների բարձրացված սխալները և դրանց ուղղված գրախոսությունները չտեսնելու է տալիս։

 

«Ըստ կարգի` դասագիրքը տվել են ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտին, որպեսզի գրախոսվի։ Առաջին փուլով դասագիրքը չի անցել, երկրորդ փուլով խիստ բացասական կարծիք է տրամադրվել նախարարությանը։ Դրանից հետո նախարարությունը նշել է, որ ինստիտուտը այդ կարծիքը սխալ ընթացակարգով է ներկայացրել նախարարություն, և հիմք չի ընդունել։ Այսինքն` նախարարությանը չի հետաքրքրում, թե բովանդակային ինչ սխալների մասին են բարձրաձայնել գիտնականները, այլ հետաքրքիր է միայն տեխնիկական ընթացակարգերը»,–ասաց Դեմոյանը։

 

Նա համոզված է, որ ԳԱԱ պատմության ինստիտուտի դիտողություններն ու առաջարկությունները զարտուղի ճանապարհով հայտնվել են դասագրքի հեղինակների մոտ, որոնք տպագրությունից առաջ կատարել են ուղղումներ` ինստիտուտի տրամադրած դիտողություններին համապատասխան:

 

Դեմոյանը դասագրքի վերաբերյալ գրախոսություն է գրել տպագիր տարբերակն ընթերցելուց հետո և ընդգծում է, որ առնվազն հինգ անգամ սրբագրումների փուլով անցած դասագրքի տեքստը լի է բազմաթիվ տեխնիկական ու բովանդակային սխալներով:

 

Ըստ պատմաբանի` խոսքն ընդամենը 110 էջանոց դասագրքի մասին է, և եթե լուսանկարները հանվեն, մնում է ընդամենը 70 էջ, որը պատմական գիտությունների թեկնածու լինի, թե դոկտոր, կարող է խմբագրել 5-6 ժամում։

 

«Տվյալ պարագայում Ժաննա Անդրեասյանը պետք է սպիտակ թուղթ վերցներ, գրեր հրաժարականի իր դիմումը և հեռանար։ Մինչդեռ արդարացնում է գրքի հեղինակներին, թե դասագիրք է, կարող են և սխալներ լինել։ Նախարարը, որը պարտավոր էր վերահսկել, որ դպրոց մտներ անսխալական դասագիրք»,- ասաց նա։

 

Դեմոյանն ընդգծեց, որ դասագիրքը ցանկացած երկրի համար ռազմավարական նշանակության միջոց է, ուստի պետք է անթերի լինել այդ հարցում։

 

«1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» ներկայացնելն իհարկե անտեղի էր, ու բերված օրինակը խայտառակություն է նաև այն տեսանկյունից, որ մեկ այլ երկրից մեզ ասում են` սխալ եք»,–ասաց Դեմոյանը։

 

Նրա խոսքով` անգրագիտությունը երկիրը խոցելի է դարձնում։

 

«Եթե դու ինչ-որ բան գրել ես որպես մասնագետ ու փոխում ես, ուրեմն պետք է հրաժարվես այդ դասագրքի տակ ստորագրելուց ու պատմության դասագրքեր կազմելուց շատ հեռու մնաս»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է «Հայոց պատմության» 10–րդ դասարանի դասագրքին, որը նոր չափորոշչով այդպես էլ չի հաստատվել, Դեմոյանը ենթադրում է, որ դասագրքի մերժման պատճառն այն է, որ «Թավշյա հեղափոխության» դրվագները այլ կերպ են ներկայացվել, որը դուր չի եկել նախարարությանը և կառավարությանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԿԸՀ նախագահը ՔՊ-ի հիմնադիր անդամ է եղել, սա չի՞ ստվերում ամբողջ ընտրական գործընթացը. ՎարդևանյանAP. Վենսը առաջատար դեր է ստանձնել Իրանի հետ երկխոսության մեջԴեսպան Բաղդասարյանը և Լիբանանի ԱՍՀ նախարարն անդրադարձել են երկրում պատերազմի հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամային իրավիճակին «Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի ենԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Հասմիկ ԱվագյանըՀուլիսի 2-ի երեկոյան Երկրի վրա ուժգին մագնիսական փոթորիկ է սպասվում Դանիել Դանիելյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնիցԹրամփը 2025 թվականին կրիպտոարժույթների հետ կապված գործարքներից վաստակել է ավելի քան 1 միլիարդ դոլար Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար Ձայնագրությունները մոնտաժված են եղել․ «Ուժեղ Հայաստանին» ահռելի վնաս է պատճառվել․ ՎարդևանյանԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 399-ի ՔՊ վարչության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է խմբակցության ղեկավարի պաշտոնումBloomberg. ԱՄՆ-ը բարձր է գնահատում Ուիթքոֆի և Քուշների բանակցությունները Իրանի վերաբերյալ Այսօր նիստը կավարտվի, կսպասենք վճռի հրապարակմանը․ Արամ ՎարդևանյանWhatsApp-ը թույլ կտա շփվել առանց հեռախոսահամարի փոխանցման Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Ադրբեջանն ու Թուրքիան դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ՝ փախլավան սեփականաշնորհելու համարNYMEX․ Ոսկու գինն աճել է Վենս. Հորմուզի նեղուցը կդառնա անվճար Լարսը բաց է Հագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը․ Նիկոլ Փաշինյան Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ ՍԴ-ն սկսում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունըԷլեկտրամոբիլներ, հրաձգարան և 112 կենտրոն․ ինչ է ցուցադրվել Վրաստանի ՆԳ նախարարին ԵրևանումԻշխանությունը չի կրճատում վարժական հավաքների ժամկետը՝ դա դիտարկելով որպես «պատիժ»․ ԱբրահամյանԱրցախի բալիկները հրամայում են Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները գnղության փորձ են բացահայտել (տեսանյութ) Ծեծկռտուք՝ Երևանում․ 16-ամյա պատանիները հարվածներ են հասցրել ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումարԻ՞նչ եղանակ սպասել հուլիսին Brent-ի գինը բարձրացել է մինչև 73,23 դոլար մեկ բարելի դիմաց Դատախազության նկատմամբ հանրային վստահությունը շարունակում է աճել․ Աննա Վարդապետյանի ուղերձըՀաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով (տեսանյութ) Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Հրապարակ». «Նախնական զինպատրաստություն» առարկան փոխարինեցին «Անվտանգ կենսագործունեությամբ» Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել իրեն ուղղված շնորհավորանքների և բարեմաղթանքների համար«Հրապարակ». Պաշտոնների բաշխումը ՔՊ-ում շարունակվում է «Հրապարակ»․ ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ»Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ»ՔՊ-ում Ռուբեն Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ ընտրությունների արդյունքների գործով որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին. «Ժողովուրդ»Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալՓեզեշքիանն ու Մոդին հեռախոսազրույց են ունեցելԿոնգրեսը պետք է հենց այսօր սկսի աշխատանքը՝ վերջ դնելու ծննդյան հիմքով քաղաքացիություն տրամադրելու պրակտիկային․ Թրամփ Ճապոնիան սկսում է բնակչության նվազման դեմ նոր պետական ծրագիրՀայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողները Ռուսաստանը հայտարարում է արտաքին քաղաքականության նոր առաջնահերթությունների մասինԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի նկատմամբ՝ նոր պատժամիջոցների փաթեթով
Ամենադիտված