Օլիմպիադա․ Հնդկաստանի հավաքականները նվաճեցին տիտղոսները
Շախմատի Հնդկաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը։
Վերջին տուրում հնդիկները 3,5:0,5 հաշվով պարտության մատնեցին Սլովենիային եւ վաստակեց 21 միավոր։
Վերջին տուրից առաջ 17 միավոր վաստակած Չինաստանը 11-րդ տուրում 1,5:2,5 հաշվով պարտվեց ԱՄՆ-ի հավաքականին, որը վաստակեց 17 միավոր։
17 միավոր ունի նաեւ Ուզբեկստանը, որը վերջին տուրում 2,5:1,5 հաշվով հաղթեց ֆրանսիացիներին։
Կանանց չեմպիոնի տիտղոսը եւս նվաճեց Հնդկաստանի հավաքականը, որը վերջին տուրում 3,5:0,5 հաշվով հաղթեց ադրբեջանցիներին եւ վաստակեց 19 միավոր։