Իրանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ այս անգամ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ
Իրանի Հարավային Խորասան նահանգում օրվա ընթացքում երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել, այս անգամ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ, հայտնում է Mehr-ը։ Գրում է news.am-ը։
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Բոջնուրդ քաղաքի մոտ, տեղական ժամանակով 16:13-ին, 8 կմ խորության վրա։
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։