Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը․ Նիկոլ Փաշինյան Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ ՍԴ-ն սկսում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը Էլեկտրամոբիլներ, հրաձգարան և 112 կենտրոն․ ինչ է ցուցադրվել Վրաստանի ՆԳ նախարարին Երևանում Իշխանությունը չի կրճատում վարժական հավաքների ժամկետը՝ դա դիտարկելով որպես «պատիժ»․ Աբրահամյան Արցախի բալիկները հրամայում են Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները գnղության փորձ են բացահայտել (տեսանյութ) Ծեծկռտուք՝ Երևանում․ 16-ամյա պատանիները հարվածներ են հասցրել ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումար Ի՞նչ եղանակ սպասել հուլիսին Brent-ի գինը բարձրացել է մինչև 73,23 դոլար մեկ բարելի դիմաց Դատախազության նկատմամբ հանրային վստահությունը շարունակում է աճել․ Աննա Վարդապետյանի ուղերձը Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով (տեսանյութ) 

Փարիզում հանդիսավոր ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ

Սեպտեմբերի 20-ին Փարիզի հանրահայտ «Գրանդ Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի հանդիսությունների մեծ սրահում կայացավ Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որին մասնակցեցին Ֆրանսիայի կառավարության անդամներ, Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի, պաշտպանության և արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, ռեգիոնալ և քաղաքային իշխանությունների ղեկավարներ, հայտնի ֆրանսիացի մշակութային, հանրային գործիչներ և մտավորականներ, որոնց թվում` հանրահայտ գրող, փիլիսոփա Սիլվեն Տեսոնը, և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։ Միջոցառմանը ներկա էր նաև Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում Հհ դեսպանությոնից:

Ընդունելությունը մեկնարկեց Օ-դը-Սեն ռեգիոնի և Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախմբի կողմից Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգերի բացառիկ կատարմամբ, որին հաջորդեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նորանշանակ նախարար Ժան-Նոել Բարոյի ելույթները։

Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի կապակցությամբ՝ դեսպան Տոլմաջյանն ընդգծեց, որ հայոց անկախ պետականության վերականգնումը հայ ժողովրդի բազմաթիվ սերունդների նվիրական երազանքի իրագործումն էր, իր ճակատագիրը տնօրինելու, ինքնիշխան և ժողովրդավարական պետություն ստեղծելու նրա հավաքական կամքի արտահայտությունը։ Նա նշեց, որ անկախ պետականության վերականգնմամբ սկիզբը դրվեց նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև ամուր և առանձնաշնորհյալ միջպետական հարաբերություններին՝ նոր մակարդակի բարձրացնելով երկու ժողովուրդներին միավորող հազարամյա հարուստ պատմություն ունեցող բարեկամական կապերը:

Անդրադառնալով այդ բարեկամության կարևոր հանգրվաններին՝ դեսպանը մեծապես խորհրդանշական համարեց, որ Ֆրանսիայի երկու գլխավոր ազգային պանթեոններում՝ ինչպես Ֆրանսիայի միապետների աճյուններ ամփոփող Սեն-Դենիի արքայական տաճարում, այնպես էլ Ֆրանսիական Հանրապետության մեծագույն գործիչների Պանթեոնում վերջին հանգրվան գտած միակ օտարազգիները հայ ժողովրդի զավակներն են՝ Կիլիկյան Հայաստանի վերջին թագավոր Լևոն 6րդ Լուսինյանը և Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանը։

Դեսպանը շեշտեց նաև այն կարևոր դերակատարությունը, որ ունեցել է Ֆրանսիան՝ անկախությունից ի վեր՝ գործուն աջակցություն ցուցաբերելով Հայաստանին՝ ինքնիշխանության, ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաև Եվրոպական միության հետ մերձեցման ճանապարհին։ Նա ընդգծել է, որ երկկողմ առանձնաշնորհյալ հարաբերությունները հիմնվում են երկու երկրների միջև հաստատված ամենաբարձր մակարդակով հաստատված քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական և տեղական իշխանությունների միջև հաստատված գերազանց համագործակցության, տնտեսական, մշակութային, կրթական, գիտական, իսկ վերջին շրջանում նաև՝ ռազմական սերտ գործընկերության վրա։ Նա շեշտել է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված առանձնաշնորհյալ հարաբերություններն ներկայումս թևակոխել են նոր կարևոր հանգրվան՝ վերափոխվելով իրական ռազմավարական գործընկերության։

Անդրադառնալով օրվա խորհրդին՝ դեսպանը նշեց, որ հայ ժողովուրդն իր անկախ պետականության վերականգնման և ամրապնդման ճանապարհին անցել է տառապանքների և փորձությունների միջով և այսօր ևս շարունակում է առերեսվել գոյաբանական սպառնալիքների։ Նա հիշատակեց մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրագործված էթնիկ զտումը, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 հազար բնիկ հայ բնակչությունը հարկադրված էր լքել իր հազարամյա հայրենիքը։

Դեսպանը երախտագիտություն հայտնեց Հայաստանի համար այս դժվարին պահին Ֆրանսիայի կողմից ցուցաբերված աներկբա աջակցության, հայ ժողովրդի հետ լիակատար համերաշխության ու անսասան բարեկամության համար։ Դեսպանը կարևորեց նաև ֆրանսահայ համայնքի դերը Ֆրանսիայում Հայաստանի հանդեպ ձևավորված համակրանքի կապիտալի և երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում։

Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերով նախարար Ժան-Նոել Բարոն իր ելույթում անդրադարձավ Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ուժի կիրառման արդյունքում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տեղահանմանը։ «Ֆրանսիան ոչինչ չի մոռանում. ո՛չ միջազգային իրավունքի խախտումներն ու ուժի անարգել կիրառումը՝ չնայած ընթացող բանակցային գործընթացին և խաղաղության տանող ուղիների առկայությանը, ո՛չ էլ այն անչափելի մարդկային տառապանքը, որ այդ գործողությունները հարուցեցին»։ Նախարարը հավելեց, որ Ֆրանսիան շարունակելու է մարդասիրական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, Հայաստանի կառավարությանը և հայ ժողովրդին, որն այսօր նրանց կողքին է։

Շարունակելով խոսքը՝ նախարարը վերահաստատեց Ֆրանսիայի հանձնառությունը՝ շարունակելու ջանքերը Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց հայրենիք վերադարձի իրավունքի և հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ, որոնք իրենց արտացոլումն են գտել նաև ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ։

Անդրադառնալով երկու ժողովուրդներին միավորող առանձնահատուկ բարեկամությամբ, եղբայրությամբ և համերաշխությամբ բնորոշվող կապերին՝ նախարարը վերահաստատեց Ֆրանսիայի աներկբա հանձնառությունը՝ գործելու հօգուտ Հայաստանի ինքնիշխանության, դիմակայունության և ժողովրդավարության ամրապնդման։ «Ֆրանսիան շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև արդարացի և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ՝ հիմնված երկու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու սահմանների անձեռնմխելիության հարգման վրա և ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների՝ կոչ անելով հնարավորինս արագ ստորագրել Խաղաղության պայմանագիրը»։

Նա իր ելույթում ընդգծեց վերջին տարիներին հայ-ֆրանսիական հարաբերություններում արձանագրված աննախադեպ առաջընթացը, այդ թվում նաև ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում՝ նշելով, որ Ֆրանսիան կշարունակի ջանքերն այդ համագործակցության առավել ամրապնդման ուղղությամբ։

Ելույթներից հետո Օ-դը-Սեն ռեգիոնի և Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախմբի կատարմամբ հնչեցին Շառլ Ազնավուրի «Քեզ համար,

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը․ Նիկոլ Փաշինյան Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ ՍԴ-ն սկսում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունըԷլեկտրամոբիլներ, հրաձգարան և 112 կենտրոն․ ինչ է ցուցադրվել Վրաստանի ՆԳ նախարարին ԵրևանումԻշխանությունը չի կրճատում վարժական հավաքների ժամկետը՝ դա դիտարկելով որպես «պատիժ»․ ԱբրահամյանԱրցախի բալիկները հրամայում են Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները գnղության փորձ են բացահայտել (տեսանյութ) Ծեծկռտուք՝ Երևանում․ 16-ամյա պատանիները հարվածներ են հասցրել ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումարԻ՞նչ եղանակ սպասել հուլիսին Brent-ի գինը բարձրացել է մինչև 73,23 դոլար մեկ բարելի դիմաց Դատախազության նկատմամբ հանրային վստահությունը շարունակում է աճել․ Աննա Վարդապետյանի ուղերձըՀաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով (տեսանյութ) Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Հրապարակ». «Նախնական զինպատրաստություն» առարկան փոխարինեցին «Անվտանգ կենսագործունեությամբ» Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել իրեն ուղղված շնորհավորանքների և բարեմաղթանքների համար«Հրապարակ». Պաշտոնների բաշխումը ՔՊ-ում շարունակվում է «Հրապարակ»․ ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ»Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ»ՔՊ-ում Ռուբեն Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ ընտրությունների արդյունքների գործով որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին. «Ժողովուրդ»Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալՓեզեշքիանն ու Մոդին հեռախոսազրույց են ունեցելԿոնգրեսը պետք է հենց այսօր սկսի աշխատանքը՝ վերջ դնելու ծննդյան հիմքով քաղաքացիություն տրամադրելու պրակտիկային․ Թրամփ Ճապոնիան սկսում է բնակչության նվազման դեմ նոր պետական ծրագիրՀայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողները Ռուսաստանը հայտարարում է արտաքին քաղաքականության նոր առաջնահերթությունների մասինԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի նկատմամբ՝ նոր պատժամիջոցների փաթեթովԱՄՆ-ն և Չինաստանը վերսկսում են բարձր մակարդակի ռազմավարական երկխոսությունըՄԱԿ-ը կոչ է անում հրատապ քայլերի՝ գլոբալ հումանիտար ճգնաժամի խորացման ֆոնինՊակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ford-ն ԱՄՆ-ում ավելի քան 741 հազար ավտոմեքենա է հետ կանչում՝ ինքնաբերաբար տեղաշարժվելու վտանգի պատճառով Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանըՄենք բացարձակապես կարևորություն չենք տալիս մեր երկրին ուղղված զրպարտությանը. ԷրդողանՀունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան (տեսանյութ)Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՀայաստանն ու Էստոնիան քննարկել են արդարադատության բարեփոխումներն ու թվայնացման համագործակցությունըՆերկայացվել են ԵԱՏՄ միասնական մաքսային տարանցման համակարգի զարգացման հեռանկարներըՄեծ Բրիտանիան մինչև 2029 թվականը կավելացնի իր ռազմական բյուջեն․ ՍթարմերՄեկնարկել են մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներըԹեհրանն ու Դոհան կարող են հուլիսի 1-ին սկսել Իրանի ակտիվների ապաշրջափակման վերաբերյալ քննարկումներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները խաղաղաշինության վերաբերյալԱդրբեջանում սահմանափակում են սոցցանցերի օգտագործումը 16 տարեկանից փոքր անձանց համար Ֆիլիպ Կիրկորովի առանձնատան մակերեսը ԱՄՆ-ում «նվազել» է վերագնահատումից հետո«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվելԱնջելինա Ջոլին խոսել է անձնական կյանքի մասին՝ Բրեդ Փիթից բաժանվելուց հետոԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)
Ամենադիտված