Իրանում ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի
Իրանի հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի ածխահանքում, մեթան գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի, այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան տեղական ժամանակով ժամը 21:00-ի սահմանում Madanjo ընկերության հանքավայրում՝ ազդելով երկու բլոկի՝ B և C-ի վրա, որտեղ աշխատում էր 69 մարդ:
Մեկ ժամ առաջ ավարտվել են փրկարարական աշխատանքները B բլոկում, որտեղ աշխատող 47 մարդուց 30-ը զհվել են, 17-ը՝ վիրավորվել։ C բլոկում, որտեղ արգելափակված էր 22 բանվոր, բոլորը մահացել են:
Փրկարարական աշխատանքներում ներգրավված է 40 փրկարար։
Նշենք, որ Թաբասի ածխահանքը, որն ունի ավելի քան 30,000 քառակուսի կիլոմետր տարածք, Իրանի ամենամեծ և ամենահարուստ ածխային շրջանն է: