Ալեքսանդրապոլիսի քաղաքապետարանը Հունաստանի կենտրոնական բանկի պատմական շենքը լուսավորել է հայկական եռագույնով
Հունաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են․
Արձագանքելով Հունաստանում Հայաստանի դեսպանությանը՝ Ալեքսանդրապոլիսի քաղաքապետարանը Հունաստանի կենտրոնական բանկի պատմական շենքը լուսավորեց հայկական եռագույնով ՝ ի նշանավորում Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձի և երկու ժողովուրդներին միավորող մշակութային ու պատմական ամուր կապերի։