Հայաստանի շախմատի կանանց թիմը ոչ-ոքի ավարտեց մրցախաղը Իսպանիայի հետ
Հայաստանի շախմատի կանանց ընտրանին ոչ-ոքի ավարտեց Օլիմպիադայի նախավերջին տուրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող շախմատի համաշխարհային Օլիմպիադայի 10-րդ տուրում Հայաստանի կանանց ընտրանին մրցում էր Իսպանիայի հավաքականի հետ: Հաղթանակ տոնեցին Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը, պարտվեցին Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը:
Հայաստան-Իսպանիա` 2:2:
Շախմատի Օլիմպիադան կավարտվի սեպտեմբերի 22-ին: