Քոլոյանը կարգադրել է ապամոնտաժել ժամացույցները․ News.am
Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը կարգադրել է ապամոնտաժել Ռադիոլուրի սենյակում տեղադրված ժամացույցները և թողնել միայն Երևանի ժամանակը ցույց տվող ժամացույցը: Այս մասին Քոլոյանը հայտնել է News.am-ին:
«Ռադիոլուրի Նյուզռումում թողել եմ միայն Երևանի ժամով ժամացույցը, մնացածը կարգադրել եմ ապամոնտաժել, և սոսկ մեկ նախադասություն. «Տխրում ես, երբ փորձում ես լավ մարդկանց համոզես չմնան անցյալում, բայց նրանք այնտեղից չեն ուզում դուրս գալ, սակայն հույսդ չես կորցնում, որովհետև միևնույն է սիրում ես նրանց»»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Ռադիոլուրի սենյակում տեղադրված ժամացույցները, որոնք Բաքվի և Անկարայի ժամանակն էին ցուցադրում, մեծ աղմուկ էին հանել, հաջորդ օրը աշխատակիցները Բաքվի փոխարեն Ստեփանակերտ ցուցանակն էին փակցրել: